ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ոչ-ոքի` հօգուտ…

    Ոչ-ոքի` հօգուտ…

    Թե հօգուտ ում, ցույց կտա ապրիլի 30-ին Լոնդոնում կայանալիք պատասխան խաղը, իսկ առայժմ փաստենք միայն, որ Մադրիդում «Չելսին» անառիկ պահեց սեփական դարպասը` չստեղծելով, «Աթլետիկոյին» էլ թույլ չտալով ստեղծել քիչ թե շատ ռեալ գոլային վտանգ:
  • Պատճառը Սևան Նիշանյանի գաղափարներն են

    Պատճառը Սևան Նիշանյանի գաղափարներն են

    «Սևան Նիշանյանի հետ ծանոթացել եմ 2007-ին, երբ սպանել էին Հրանտ Դինքին: Նա այցելեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրություն և ասաց, որ գիրք է պատրաստել՝ «Սխալ հանրապետություն» վերնագրով,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պոլսահայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
  • Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` իբրև թալիսման

    Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը` իբրև թալիսման

    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Մենակատարը ամերիկահայ դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի անվանի կատարող և հանրահռչակող Դորա Սերվիարյան-Կյունն էր:
  • Մեր ձախողումների,  թշվառությունների ու  կորուստների պատճառը  մեր մեջ է, ոչ թե  քրիստոնեության

    Մեր ձախողումների, թշվառությունների ու կորուստների պատճառը մեր մեջ է, ոչ թե քրիստոնեության

    Համաշխարհային համատեքստում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, եթե ոչ վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ:
  • Հանապազօր մեր ջուրը` դարավոր ոսոխին (ուղերձ ՀՀ նորանշանակ վարչապետին)

    Հանապազօր մեր ջուրը` դարավոր ոսոխին (ուղերձ ՀՀ նորանշանակ վարչապետին)

    Հենց անկախացանք, անմիջապես անցանք ինքնագաղութացման և, ահավասիկ, սպասում ենք կանաչ երանության պահին` կարիճոտ օազիսներում։ Զարմանա՞նք, թե՞ լանք... բայց ազնվորեն եկեք արձանագրենք. ՀՀ յուրաքանչյուր կառավարություն յուր ծանրակշիռ լուման է ներդրել այս «նվիրական» գործում, բացառություն էր թերևս Վազգեն Սարգսյանի կառավարությունը։
  • Հայերի ու նրանց էության մասին

    Հայերի ու նրանց էության մասին

    Անիի խանութները սովորաբար մանր էին և կոչվում էին «կուղպակ» (այստեղից էլ` կրպակ բառը): Կային նաև «քարտուն» խանութներ, որոնք ունեին քարակերտ դարակներ` ապրանքները դասավորելու համար: «Քարտունները» երբեմն երկհարկանի էին, առաջին հարկը ծառայում էր իբրև նկուղ, ապրանքների պահեստարան, իսկ երկրորդը` վաճառելու համար:
  • «Ամեն մի հայը հիմա  գանձ է»

    «Ամեն մի հայը հիմա գանձ է»

    «Իրատես de facto»-ի հյուրն է ռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին` «Հայկ. փախուստ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում` ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում:
  • Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

    Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

    24 ապրիլի... Հայոց ցեղասպանության տարելից, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և այլ ազգերի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգիստ, հարգանք, հարգանք... նրանց նկատմամբ, ովքեր դաժանորեն սպանվեցին, բռնությամբ վերաբնակվեցին, արտաքսվեցին իրենց բնակավայրից ոչ թե իրենց դրսևորած վարքագծի կամ կատարած մեղքի համար, այլ միայն նրա համար, որ ազգությամբ հայ կամ այլ ազգ էին ծնվել:
  • Ցեղասպանությունը շարունակվում է

    Ցեղասպանությունը շարունակվում է

    Ահա այսպիսին է այն խորագիրը, որը ապրիլի 12-ին Թեհրանի Զեյթուն քաղաքամասի Հայ մարզամշակութային «Նաիրի» միության հարկի տակ համախմբեց բազմահոծ թեհրանահայերի, ովքեր եկան փաստելու, որ իրանահայերը միշտ պատրաստ են նեցուկ կանգնելու և զորակցելու քեսաբահայերին, և նշենք, որ այս միջոցառումները, որոնք ի պաշտպանություն քեսաբահայության են իրականացվում, իրենց շարունակականության մեջ գալիս են ապացուցելու քեսաբահայությանը թիկունք կանգնելու հատուկ գաղափարը:
  • «Ազգերը փրկուած են միշտ  խելագար քիչերու ձեռքով»

    «Ազգերը փրկուած են միշտ խելագար քիչերու ձեռքով»

    Մենք կը գրենք այն քիչերուն համար, որ չեն վախնար սրբազան խելագարութիւններէ անգամ` ապրելու համար աւելի երկար` քան թուրքը:
    Առնուազն անոնց, որ զինւորի մը մահը կը նախընտրեն թոքախտաւորի մը մահէն: